Շրջակա միջավայրի փոխնախարարը լուսանկարներ է հրապարակել Սյունիքի մարզի հրդեհներից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում հանրապետության որոշ տարածքներում բռնկված հրդեհների մասին և կից լուսանկարներ հրապարակել։ Գրառումը՝ ստորև․

«Կապան-Շիկահող-Մեղրի մայրուղու և Ներքին Հանդ տանող ճանապարհի խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները։

Շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարությունների և մյուս պատասխանատու գերատեսչությունների մասնագետներն, ինչպես մոտակա գյուղերից կամավորները տեղում պայքարում են կրակի դեմ»։