Վիճաբանություն ու հայհոյանքներ գիշերային ակումբի մոտ. կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

.

Օգոստոսի 24-ին Բաղրամյան պողոտայում՝ գիշերային ակումբի մոտ վիճաբանելու, փոխադարձ հարվածներ հասցնելու, հայհոյելու եւ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար բերման են ենթարկվել քաղաքացիներ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 24-ին, ժամը 05։50-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Բաղրամյան պողոտայում՝ գիշերային ակումբի մոտ, իրար ծեծում են:

Մեկնած Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբն ու ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված վայրից, վիճաբանելու, փոխադարձ հարվածներ հասցնելու, հայհոյելու եւ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար բերման են ենթարկել 2 հաճախորդի եւ ակումբի 2 աշխատակցի: Նախապատրաստվում են նյութեր: