Մեկնարկել են հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժություններ ՀՌՕ զինծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

.

Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժությունների ընթացքում, Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Ռուսաստանի ռազմական բազայի զինված անձնակազմը սկսել է աշխատանքներ իրականացնել երկկողմ մարտավարական պատրաստության շրջանակներում:

Այս մասին տեղեկացնում են ՌԴ սահմանապահ զորքերի Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից:

Զորավարժությունների ընթացքում կբարելավվեն զինծառայողների՝ մարտական զենքերից, զինտեխնիկայից, ականանետերից և նռնականետերից մինչև 3 հազար մ հեռավորության վրա թեթև զրահապատ տեխնիկայի, ցածր թռչող օբյեկտների, ինչպես նաև պայմանական հակառակորդի կենդանի ուժի պատրանք ստեղծող թիրախների ուղղությամբ կրակի վարման  ունակությունները:

Հատուկ ուշադրություն կդարձվի քողարկմանը, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման նպատակով տեղանքի հետախուզմանն, ինչպես նաև ականապատված տարածքների հաղթահարմանը:

Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 500 զինծառայող և ներգրավված է ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում բանակային և անօդաչու ավիացիա: