Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքներում հրդեհ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կից կատարել է հետևյալ գրառումը.

«Կապան-Շիկահող-Մեղրի մայրուղու և Ներքին Հանդ տանող ճանապարհի խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները։

Շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարությունների և մյուս պատասխանատու գերատեսչությունների մասնագետները, ինչպես մոտակա գյուղերից կամավորները, տեղում պայքարում են կրակի դեմ»։