Վայոց ձորի բնակավայրերը կարող են հայտնվել ջրի տակ Ամուլսարի պայթեցումների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«Զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը չեն կարող մեկտեղվել Ջերմուկում, քանի որ քաղաքն ի սկզբանե նախատեսված է եղել առողջարանային կենտրոն դառնալու համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։

Նախկին մարզպետի կարծիքով՝ Ամուլսարի խնդիրը հանքի աշխարհագրական դիրքն է։ Եթե այն գտնվեր խոշոր բանակավայրերից հեռու և որևէ կերպ չազդեր նրանց ֆունկցիոնալության վրա, կարելի էր քննարկել նվազագույն բնապապահպանական ռիսկերով հանքի շահագործման հնարավորությունը։

Էդգար Ղազարյանը վստահ է, որ հարցի լուծման մեջ չի կարելի անտեսել ջերմուկցիների կարծիքը՝ սկզբունքորեն դեմ չլինելով տեղական հանրաքվեի անցկացմանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։