Ամուլսարի շահագործման արդյունքում իշխանության վարկանիշը կարող է անկում ապրել. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«Հայհոյանքներին զուգահեռ՝ փաստարկված կարծիքներ էլ ենք լսում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյանը։

Նա շեշտել է, որ ողջախոհ մարդը չի կարող մտահոգություն չունենալ հանքերի շահագործման առումով. «որևէ մեկը հո երկրի թշնամին չի՞»,-ասել է Միրզոյանը։                   

24News-ի հարցին, թե արդյո՞ք հանքի շահագործման դեպքում  իշխող ուժի վարկանիշը չի նվազի, Միրզոյանը նշել է. «Համաձայն եմ՝ հանքի շահագործման արդյունքում իշխանության վարկանիշը կարող է անկում ապրել»։

Ինչ վերաբերում է այս հարցով խմբակցությունում առկա տարակարծություններին՝ ԱԺ նախագահն ասել է, որ կարծիքների ազատ արտահայտում կարող է լինել, իսկ պառակտում՝ հաստատ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում