Ո՛չ ոք, այդ թվում Փաշինյանը, չհամոզեցին, որ Ամուլսարի ռիսկերը 100%-ով կառավարելի են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«Համենայն դեպս մինչ օրս, այս ողջ գործընթացի ընթացքում ինձ որևէ մեկը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամոզեցին, որ Ամուլսարի ռիսկերը 100%-ով կառավարելի են»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Բանախոսի համոզմամբ՝ այժմ պետք է առողջացնել արդեն իսկ վնասված բնապահպանական միջավայրը, հետո նոր քննարկել նոր հանքերի բացման մասին՝ հավելելով, որ այս հարցի համատեսքում չի խոսվում նաև  մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդրի մասին, այն է՝ հանքի հարակից տարածքների:

Հովսեփյանը նշում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք գնալով ավելի ու ավելի են նոսրանում, ոչ միայն չեն ծառայում գյուղատնտեսական նպատակներին, այլև սկսել են վաճառել օտարերկրացիներին, ու սա ևս մեծ ռիսկ է, առավել ևս պատերազմող երկրի համար:

Մանրամասները՝ տեսանյութում: