ՀՀԿ-ն հող է նախապատրաստում, որ Սերժ Սարգսյանի «դուռը ծեծեն», ասեն՝ քաղաքական է․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«Հանրապետականներն այսօրվանից հող են նախապատրաստում, որպեսզի վաղն ասեն, թե տեսե՛ք, քաղաքական նպատակներով Սերժ Սարգսյանի դուռն էլ ծեծեցին։ Այս իշխանություների պարագայում, որոնք այնքան են ուշացնում մի շարք առանցքային ֆիգուրանտների ձերբակալումն ու կալանավորումը, որ ես դա աբսուրդ եմ համարում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։

Ըստ նրա՝  ներկայումս հասարակությունը դեռ սպասում է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործի հանգուցալուծմանը, որից հետո միայն կարելի է Սերժ Սարգսյանի դուռը ծեծել։

Աբրահամյանը խոսել է նաև 17 տարի անց Վաղարշակ Հարությունյանի զինվորական կոչումը վերականգնելու, վերջինիս աստիճանազրկման քաղաքական հաշվեհարդարի և Ամուլսարի հետ կապված հարցերի մասին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։