Ռուսաստանը Թուրքիային սկսում է մատակարարել S-400-ների 2-րդ խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

.

Օգոստոսի 27-ին սկսվելու են ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ մարտկոցի մատակարարման աշխատանքները։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«S-400-ների մատակարարման հաջորդ փուլը կսկսվի վաղվանից», ասել է Աքարը»:

S-400-ների առաջին մարտկոցի մատակարարման աշխատանքները ավարտվել էին հուլիսի 25-ին։ Ըստ ռուսական մամուլի՝ Ռուսաստանը Թուրքիա էր ուղարկել S-400-ների մասերով բեռնված ընդհանուր 30 ինքնաթիռ, իսկ ըստ թուրքական մամուլի՝15:

Ռուս-թուրքական գործարքից մեծապես անհանգստացած ԱՄՆ-ն Վաշինգտոնն արդեն հասցրել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։