Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

հրդեհ

Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում խոտածածկ տարածք է այրվել, սակայն բռնկված հրդեհը մեկուսացվել է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ահազանգը ստացվել է օգոստոսի 26-ին, ժամը 10:05-ին:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 37 աշխատակից:

Կանխվել է հրդեհի տարածման վտանգը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին. սահմանվել է հերթապահություն:

Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: