Սյունիքում Opel-ը բախվել է բնակելի տան դարպասին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել տան բակում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

.

Օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Աճանան բնակավայրի բնակիչ, 51-ամյա Վալերիկ Ն.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 34 QL 316 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան երկաթե դարպասին, կոտրել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել տան բակում:

Վթարի հետևանքով վարորդ Վալերիկ Ն.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: