18 մլրդ՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար. ուսումնասիրվել է ԵԽ երկրների փորձը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հակակոռուպցիոն գործողությունների համար նախատեսվել է ծախսել 18 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ` ՀՀ կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին:

Եվ այդ ճանապարհին ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն 2 նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ ՀՀ ոստիկանությունից և Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվելու է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին:

Սակայն շատ մասնագետների պնդմամբ` Հայաստանը կոմիտեի ստեղծման հարցում ուսումնասիրել է Ուկրաինայի և Մոլդովայի փորձը, որտեղ կոմիտեն այնքան էլ հաջող չի աշխատել:

Սակայն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ ուսումնասիրել են ԵԽ բոլոր երկրների փորձը՝ չմանրամասնելով, թե որոնք են դրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: