Պետությունն այլ քրգործով մեծ գումար է վճարում Քոչարյանի պաշտպանի ընկերությանը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Արամ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Միջազգային արբիտրաժային դատարանում քննվող մի գործի շրջանակում Հայաստանի արդարադատության նախարարությունն օգտվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի փաստաբանական ընկերության ծառայությունից՝ Հայաստանի բյուջեից այդ ընկերությանը փոխանցելով հազարավոր դոլարներ:

Հիշեցնենք, որ ժամանակին տեղեկություններ հայտնվեցին, որ այդ ընկերության բաժնետերերից է նաև գործող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Մի խոսքով՝ մարդիկ տարբեր «ֆրոնտներով» փող են սարքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: