Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան-Օձուն հատվածը փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Հասարակություն

Օգոստոսի 27-ին՝ ժամը 11:00-ից 19:00-ն, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան-Օձուն հատվածը պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով փակ է լինելու:

Բացի այդ, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news