ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Օգոստոսի 27-ին՝ ժամը 11:00-ից 19:00-ն, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան-Օձուն հատվածը պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով փակ է լինելու:
Բացի այդ, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն