Սենթ Լուիսում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Կարլսենի հետ խաղը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ԱՄՆ

«Grand Chess Tour Sinquefield Cup 2019»-ի շախմատային գերմրցաշարում ավարտվել են 9-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Արոնյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ շարունակում է ընթանալ վերջին տեղում: Նա ունի 3,5 միավոր: Առաջատարներն են Դինգ Լի Ժենը և Յան Նեպոմնյաշչին՝ 5,5 ական միավորով: Նախավերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցելու է հենց Դինգ Լի Ժենի հետ:

Մրցաշարը տեղի ունենում ԱՄՆ-ում՝ Սենթ Լուիսում։