Ուղևոր օդաչուն օգնել է Boeing 757-ին արտակարգ վայրէջք կատարել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

Թռիչքի ժամանակ բրիտանական Jet2 ավիաընկերության օդաչուի ինքնազգացողությունը վատացել է և արտակարգ վայրէջք երկրորդ օդաչուին օգնել է կատարել Jet2 ավիաընկերության մեկ այլ օդաչու, որը որպես ուղևոր գտնվում էր օդանավում և մեկնում էր հանգստի: Այս մասին հայտնում է TACC-ը:

Նշվում է, որ Boeing 757 ինքնաթիռը Մանչեսթերից ուղևորվում էր Ֆունշալ: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Պորտուգալիայի Պորտու քաղաքի օդանավակայանում:

Ավիաընկերության մամուլի քարտուղարը հաստատել է, որ օդանավում միջադեպ է տեղի ունեցել, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: Նա միայն տեղեկացրել է, որ ուղևորները հնարավորինս արագ հասել են նախատեսված վայր: Օդաչուն, ում ինքնազգացողությունը վատացել էր, սայլակով և թթվածնային դիմակով դուրս է բերվել օդանավից: