Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ևս բերման կենթարկվի. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

պեկ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը նույնպես բերման կենթարկվի։ Այդ մասին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ապա հավելել, որ Գագիկ Խաչատրյանի որդիների նկատամամբ որևէ գործողություն չի իրականացվել։

«Նրա մերձավորներից Կարեն Խաչատրյանը բերման կենթարկվի, սակայ այս պահին որևէ հիմք և ապացույց չունենք Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ»,–ասել է Վանեցյանը և հավելել, որ մինչև օրվա վերջ ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես կգա և հանրությանը կներկայացնի գործի վերաբերյալ բոլոր մանարամասները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի փաստով ԱԱԾ–ում հարուցված քրեկան գործի շրջանակում վաղ առավոտից ԱԱԾ–ն խուզարկություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձնանց տարածքներում ու առանձնատներում։