Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ կորցրել են 14 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

Անցյալ շաբաթավերջին համաշխարհային բորսաներում տեղի ունեցած գնային տատանումների հետեւանքով մոլորակի 10 ամենահարուստ մարդիկ կորցրել են 14 միլիարդ դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները, որտեղ մտնում են աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ։

Այսպես, Ջեֆ Բեզոսը կորցրել է 3,25 միլիարդ դոլար եւ այս տարեսկզբից սկսած նրա կորուստները կազմել են 15,7 միլիարդ դոլար։ Մարկ Ցուկերբերգն ու Բիլ Գեյթսը, ինչպես նաեւ Լարի Ձեյջն ու Սերգեյ Բրինը, Լարի Էլիսոնն ու Ուորեն Բաֆետը կորցրել են 1,3-1,8 միլիարդ դոլար։ Այդուհանդերձ, Բեզոսը շարունակում է մնալ մոլորակի ամենահարուստ մարդը՝ 109 միլիարդ դոլար կարողությամբ։