Էրդողանին ներկայացվել է ռուսական SU-57 մարտական օդանավը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

.

Ռուսաստանում գտնվող Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ միասին մասնակցել է միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Մոսկվայի  Ժուկովսկի օդանավակայանում։ Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:

Արարողության ժամանակ երկու նախագահները խոսել են տուրիզմի և առևտրի ոլորտում ունեցած ձեռքբերումնեից։

Ցուցահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահը ծանոթացել է ռուսական մի շարք ավիաարտադրանքների հետ։ Պուտինը Էրդողանին ներկայացրել է նաև ռուսական 5-րդ սերնդի SU-57 կործանիչը, որը Էրդողանը մտադիր է ձեռք բերել, քանի որ ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցություն կասեցվել է։

Սպասվում է, որ  Պուտինը և Էրդողանը ավելի ուշ հանդիպում կանցկացնեն, որի օրակարգային թեման կլինի Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։  Ըստ աղբյուրի՝ կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր ևս։  Կողմերը հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով։

Նշվում է նաև, որ Էրդողանի հետ Մոսկվա են մեկնել Թուրքայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն,  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: