Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվել է մեկնարկային մենամարտում. ԵԱ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

.

Մադրիդում ընթացող կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պարտվել է առաջին մենամարտում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։

Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ պարտվել է սերբ մրցակցի եւ լքել պայքարը:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը:

 64 կգ քաշային բռնցքամարտիկը օգոստոսի 28-ին կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար: