Սկսվել է ռուսական S-400-ների 2-րդ մարտկոցի մասերի մատակարարումը Թուրքիային

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

.

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարհերի  2-րդ մարտկոցի մասերի խմբաքանակը տեղափոխող առաջին ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Անկարայի Մուրթեդ ավիաբազայում:

Էրմենիհաբերի փոխանցմամբ ըստ պաշտոնական հայտարարության՝ ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարման աշխատանքները կտևեն մոտ մեկ ամիս: Առաջին մարտկոցի մատակարարման աշխատանքները տևել էին հուլիսի 12-ից մինչև 25-ը: