ԱԺ աշխատակազմն այսօր պաշտոնական կեղծիք է թույլ տվել․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

.

ՀՀ ԱԺ աշխատակազմն այսօր պաշտոնական կեղծիք է արել: Այս մասին ֆեյսբույքան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն այսօր պաշտոնեական կեղծիք է արել:

Այսօր հետին թվով հրապարակել են աշխատակազմի հաստիքացուցակն ու անվանացանկը:

Հրապարակման ամսաթիվը դրել են՝ 13.07.2019թ․»։

Ավելի ուշ Բաբայանն ավելացրել է․

«Այսպիսով, շարունակում եմ ԱԺ աշխատակազմին հուշել․

որոշ ժամանակ անց ԱԺ աշխատակազմի նոր անվանացանկը և հաստիքացուցակը նույնպես անվավեր կճանաչվեն, քանի որ կրկին առկա են բազմաթիվ օրինախախտումներ․․․»։