ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով նորանշանակ պետնախարարի հետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ԱԳ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 27-ին հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց իր կարեւոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում գործընկերներն ընդգծեցին երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ համատեքստում կարեւորելով տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը եւ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ առանձնացվեցին, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, խելացի եւ ստեղծագործ կրթության ոլորտները: