Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքում․ այրվել է փայտե տնակ, մեղվի 14 փեթակ, 500 քմ բուսածածկույթ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

հրդեհ

«911» ծառայությունում օգոստոսի 27-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի դիմաց այրվում է տնակ:

Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են մոտ 500 քմ բուսածածկույթ, փայտե տնակ (մոտ 12 քմ) և մեղվի 14 փեթակ (չշահագործվող):