Երկիր մոլորակին են մոտենում երկու աստղակերպեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Աշխարհ

Սեպտեմբերի 14-ին միանգամից 2 մեծ աստղակերպեր կմոտենան Երկիր մոլորակին: Այդ մասին հայտնել է NASA-ն: Նշվում է, որ աստղակերպերից մեկի՝ 2000QW7-ի տրամագիծը կազմում է 290-ից մինչև 650 մետր, ինչը բարձր է Մոսկվայում Օստանկինոյի հեռուստաաշտարակից (540 մետր): NASA-ի տվյալներով՝ նշված աստղակերպը մոլորակին կմոտենա 5,3 միլիոն կմ հեռավորությամբ:

Նույն օրը մոտավորապես նույն հեռավորությամբ Երկրին կմոտենա 2010CO1 աստղակերպը, որի տրամագիծը 120-ից մինչեւ 260 մետր է: