Սեպտեմբերի 1-ից Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը կփոխվեն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

կենդանաբանական այգի

Սեպտեմբերի 1-ից Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվելու են: Այս մասին տեղեկացնում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:

Այգու դրամարկղը բաց է լինելու առավոտյան 09:00-ից երեկոյան 19:00, իսկ այգու տարածքում այցելուները կկարողանան շրջել առավոտյան 09:00-ից մինչև երեկոյան 20:00: