Ջիգարխանյանն իրեն նորմալ Է զգում և հաջորդ շաբաթ կարող Է թատրոն այցելել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ Է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող Է թատրոն այցելել հաջորդ շաբաթ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Ամեն ինչ կարգին Է, նորմալ, անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Թատրոն դեռեւս չի եկել, նա դեռ պետք Է ներկայանա բժիշկներին, եթե նրանք հավանություն տան, ապա, հավանաբար, կգա հաջորդ շաբաթ»,-ասել Է Սողոմոնյանը:

Նշենք, որ 2018 թվականին Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է մի քանի անգամ, առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա երկար ժամանակ չԷր հայտնվում հանրության մեջ: