ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպարտի և երիտասարդության հարցերով հիմնական հանձնաժողովի նախագահգ Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:
«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվեց մեր աշխատանքային քննարկումը. առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:
Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել», - գրել է նա: