Փրկարարները ժայռից իջեցրել են քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Հասարակություն

Օգոստոսի 27-ին, ժամը 23:36-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Սուրբ Տրդատ եկեղեցու մոտակայքում գտնվող ձորում, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ժայռից իջեցրել և Ալբերտ Ա.-ի (ծնված 1938 թ.) դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային: