33-ամյա երիտասարդը պատշգամբից իրեն ցած է նետել և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Օրերս հերթական ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Օգոստոսի 26-ին ժամը 11.30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ավան վարչական շրջանում գտնվող Դուրյան թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 33–ամյա Վահե Ն-ին։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.11.10-ին Վահե Ն-ն իրենց շենքի 4-րդ հարկի պատշգամբից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել:

Ըստ բժշկի տեղեկանքի վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Դեպքից մեկ օր անց  Վահե Ն-ն հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։