«Բարսելոնայում» հույս են հայտնել, որ Նեյմարին կներկայացնեն օգոստոսի 29-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը հույս ունի արդեն օգոստոսի 29-ին ներկայացնել բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է El Chiringuito-ն։

Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Խավյեր Բորդասը հայտարարել է, որ Փարիզում ՊՍԺ-ի ղեկավարության հետ բանակցություններից հետո Նեյմարի վերադարձն ավելի մոտ է։

Սպասվում է, որ գործարքում կներառվի «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխությունը ՊՍԺ։ Ֆուտբոլիստը Ինստագրամում անձնական տվյալների բաժնից հեռացրել է տեղեկությունը, որը «Բարսելոնայի» ֆուտբոլիստը։ «Բարսելոնան» Նեյմարի համար նաեւ կվճարի 160 միլիոն եվրո։

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին 222 միլիոն եվրոյով: