Դանակահարություն «Ավան նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ ընկերության մոտ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 09։55-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներիյն հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Աղասի Գասպարյանն է, ով դանակահարվել է անհայտ անձի կողմից «Ավան վարչական շրջանի նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ ընկերության մոտ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գասպարյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ թմրանյութերի հետ առնչություն ունենալու մասով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: