«Հրազդան» ՔԿՀ աշխատակիցը պահակակետի տարածքում մարիխուանայի փաթեթ է հայտնաբերել. ԱՆ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

բանտ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, պահակետի տարածքում շրջայց կատարելիս, հայտնաբերել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58 գր քաշով, դեղնականաչավուն բուսական զանգված եւ 18 դեղապատիճ: Այդ մասին  հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Վերոհիշյալ դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: