ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ԱԳ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին և կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ տեղեկանում ենք ՀԱՊԿ-ի կայքէջից:

«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ կայացել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը «…»:

Քննարկվել Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասբամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,-նշված Է հաղորդագրությունում: