Վրաստանի ցույցերից հետո լարին արժեզրկվել է․ ազգային բանկի ղեկավարը հրաժարական չի տա

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

լարի

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն հայտարարել Է, որ չի պատրաստվում հրաժարական տալ լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով։

Վրաստանի ազգային բանկը ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը օգոստոսի 28-ին սահմանել Է 2,9415 լարիի չափով: Գվենեթաձեի հրաժարականը պահանջում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք Ազգային բանկի ղեկավարին մեղադրում են անգործության մեջ, որը բերում Է ազգային արժույթի հետագա արժեզրկման:

«Վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններն ստեղծել են այն բանի բացասական սպասումներ, որ արժութային եկամուտներն ավելի վատն են լինելու, քան այլ դեպքերում, ինչն ազդել Էր արժույթի փոխարժեքի վրա»,- նշել Է Գվենեթաձեն, ապա նաև հայտարարել, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Վրացական լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, որ սեպտեմբերի 4-ին կկայանա դրամական քաղաքականության կոմիտեի նիստ, որտեղ որոշում կընդունվի՝ ձեռնարկե՞լ ազգային արժույթի կայունացմանն ուղղված գործողություն, թե՝ ոչ:

Նշենք, որ վրացական լարին արժեզրկվում է Թբիլիսիում բողոքի ակցիաների սկսվելուց և Ռուսաստանի կողմից տուրիստական արգելանքի սահմանումից հետո: Հունիսի 21-22-ին 1 դոլարը 2,78 լարի էր, օգոստոսի 1-ին՝ 2,97 լարի: