Քաղաքացին «ԱԿ-74» ինքնաձիգ է հանձնել․ ասել է՝ գտել է 1994-ին՝ Արցախյան պատերազմի օրերին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

 

զենք

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 27-ին 58-ամյա քաղաքացին կամավոր հանձնել է առանց համարի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և հայտնել, որ այն գտել է 1994 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ, տեղափոխել և պահել իրենց տանը կից գոմի տանիքում և հետո մոռացել այդ մասին: Իսկ այդ օրը գոմի տանիքից փայտ իջեցնելիս գտել է ինքնաձիգն ու անմիջապես ներկայացրել բաժին:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների ու Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 27-ին Քասախ գյուղի 51-ամյա բնակիչը կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 25 փամփուշտ:

Նա հայտնել է, որ դրանք գտել է գոմի փլված տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս, պատկանել են հանգուցյալ պապին:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: