Ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են․ Հայկ Գրիգորյանն ընդունել է իրավապահների

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և ոստիկանության ստորաբաժանումների մի շարք ծառայողների։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը: Քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ բարձր է գնահատում երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրել է, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու երկու կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փոխգործակցության նոր նշաձող սահմանելու գործում:

«Հայաստանում հանցավորության դեմ պայքարի ճանապարհին մենք շարունակելու ենք համատեղ աշխատանքները: Չնայած գործառույթային որոշակի տարբերություններին, քննիչներն ու ոստիկանները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս մեկ անգամ ընդգծել է երկու կառույցների սերտ գործակցության անհրաժեշտությունը: «Հետաքննության և նախաքննության մարմինների համագործակցությունով մենք լուծում ենք այն մեծ խնդիրը, որը կոչվում է քրեական գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն»,- ասել է նա:

Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն, պատասխանատվությամբ կատարելու, մասնագիտական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու՝ քրեական գործերով հանցագործությունների բացահայտման և անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու գործում ՀՀ քննչական կոմիտեի հետ ակտիվ համագործակցության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Համագործակցության համար» մեդալով, հուշանվերով և շնորհակալագրով:

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ օրինականության ամրապնդման գործում անձնական ավանդ ներդնելու և ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար Քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, «Օրենքի պատվար» մեդալով, ոստիկանության պատվոգրով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» մեդալով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news