Գորիս-Որոտան ավտոճանապարհին կցորդիչը պոկվել է բեռնատարից, 10 տոննա վառելիք է արտահոսել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Գորիս-Որոտան  ավտոճանապարհին օգոստոսի 27-ին կցորդիչը պոկվել է բեռնատարից, ինչի հետեւանքով տեղի է ունեցել 10 տոննա վառելիքի  արտահոսք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Երեկ՝ ժամը 19:31-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ

Գորիս-Որոտան  ավտոճանապարհի 13-րդ կմ-ին կցորդիչը պոկվել է բեռնատարից, ինչի հետեւանքով տեղի է ունեցել արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Աշխատանքներին մասնակցել է նաեւ մեկ ջրատար ավտոմեքենա Գորիսի քաղաքապետարանից:

Պարզվել է, որ Գորիս-Որոտան  ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Dong Fang» մակնիշի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ռեզա Ռ.) ավտոմեքենային ամրակցված 30 տ տարողությամբ կցորդիչի հատվածը ջարդվել, պոկվել է ավտոմեքենայից եւ ընկել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Կցորդիչը հատուկ տեխնիկայի օգնությամբ տեղափոխվել է անվտանգ տարածք եւ տեղում սահմանվել է հերթապահություն՝ մինչեւ արտահոսքի պարպվելը:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթեւեկելի: