Կոտայքի մարզում բախվել են BMW-ն և Volkswagen Vento-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

.

Oգոստոսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Ակունք-Կոտայք գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում բախվել են Կոտայք գյուղի բնակիչ, 22-ամյա Արման Մ.-ի վարած BMW մակնիշի 35 ՕR 812 համարանիշի և Զառ գյուղի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Վ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 QR 376 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարադ Արման Մ-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 22-ամյա Իսահակ Մ.-ն և Volkswagen-ի վարորդ Էդվարդ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: