Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

.

Երեւանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 28-ին, ժամը՝ 13:25-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Խոսրով Մ.-ի (1957 թ.) դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային: