«Մալաթիա» մոլի հրդեհի ժամանակ մի տղամարդ ոստիկանի գրպանն ինչ-որ բան է փորձել դնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

բակո

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տըարածված տեսանյութի հետ կապված, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ «Մալաթիա» մոլի հրդեհի ժամանակ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանի գրպանը ինչ-որ բան փորձում դնել:

Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն:
Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնում է  ոստիկանության մամուլի ծառայությունը։