Փրկարարները շանը դուրս են հանել փայտե տակառից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

.

Երեւան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 198 դպրոցի բակում՝ փայտե տակառում, արգելափակված շանը փրկարարները դուրս են հանել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 27-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 198 դպրոցի բակում շունն արգելափակվել է փայտերի տակ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:Պարզվել է, որ շունն արգելափակվել է փայտե տակառի մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news