Լոռու մարզում ոչ բնակելի տնակն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

.

Օգոստոսի 28-ին, ժամը 16:54-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա 25 փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 17:55-ին: Այրվել է ոչ բնակելի տնակն ամբողջությամբ (մոտ 24 քմ):