Դատական համակարգում թեկնածուի փնտրտուք է. հրաժարվում են. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռևս շարունակում է թափուր մնալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ: «Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են, նույն վիճակն է նաև դատական համակարգում:

Բանն այն է, որ, Դատական օրենսգրքի համաձայն, պետք է ԲԴԽ թեկնածուին ընտրելիս հաշվի առնեն գենդերային հարցը, ինչպես նաև վարչական մասնագիտացում ունենալու հիմքը: Եվ այս չափանիշներին համապատասխանում է միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռուզաննա Հակոբյանը իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ հրաժարվում է հետ վերադառնալ Բարձրագույն դատական խորհուրդ, չի ուզում այլևս դառնալ ԲԴԽ անդամ: Ու եթե նա առաջիկայում որոշի ինքնաբացարկ հայտնել, դատական համակարգում թեկնածուի փնտրտուք կսկսվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: