Ինչո՞ւ ՍԴ-ն որոշեց հետաձգել Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով նիստը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով այսօր նշանակված նիստը։

Ըստ հաղորդագրության՝ նիստը հետաձգվել է՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։

Այս հետաձգումը սպասելի էր, քանի որ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, ՍԴ-ում հարցի հետ կապված լարված իրավիճակ էր ստեղծվել: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պահանջել է, որ քննության առնեն ՍԴ մի քանի անդամների մասնակցության հարցը Մարտի 1-ի գործին՝ նրանց մեղադրելով կողմնակալության մեջ: Դեռ հայտնի չէ այն դատավորների ցանկը, ում դեմ հանդես է եկել Վահե Գրիգորյանը, սակայն ՍԴ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ իրավիճակը խիստ լարված է: Հայտնում են, որ Հրայր Թովմասյանն այս միջադեպից հետո հասկացել է, որ կորցնում է ՍԴ մյուս դատավորների նկատմամբ վերահսկողությունը:

Ըստ մեր աղբյուրի՝ Հրայր Թովմասյանը նախապատրաստություններ էր տեսնում, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի օգտին վճիռ կայացվեր, որպեսզի դրանից հետո իր կոռուպցիոն կապերի մասին քրեական գործերը ներկայացներ որպես իր նկատմամբ քաղաքական հետապնդում Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում կայացնելու համար: Բայց ՍԴ անդամներն արդեն զգում են, որ Հրայր Թովմասյանը իր անձնական շահն է հետապնդում դրանով: Այս նպատակով նա ձեռնարկել էր միջոցներ իր ծրագրերի մեջ մյուս դատավորներին ներքաշելու համար, սակայն հիմա արդեն երևում է, որ նրա ծրագրերը ձախողվում են, և իրավիճակը գնալով լարվում է:

Չի բացառվում, որ մոտ օրերս նոր բացահայտումներ էլ լինեն ՍԴ-ի հետ կապված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news