Զովունիում գտնվող զորամասի հարևանությամբ խոտածածկ տարածք է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

Այսօր ավելի քան 2 ժամ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ոստիկանության Զորքերի N զորամասի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում պայքարում էին կրակի տարածման դեմ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան։

Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի խումբը։

Հրշեջներին հաջողվել է մարել մոտ 3 հա խոտածածկ տարածքում առաջացած կրակը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։