Բելառուսի և Թուրքիայի առևտրատնտեսական հարաբերություններում խառնաշփոթ կա․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է համակարգել առևտրատնտեսական հարաբերությունները և էականորեն ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ ընդգծելով նաև, որ չնայած Բելառուսը «շատ լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ», այնուամենայնիվ, առևտրատնտեսական հարաբերություններում «ինչ-որ խառնաշփոթ» կա․ «Համաձայնե՛ք, եթե մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծ է, եթե մենք շատ ենք կախված մեկս մյուսից, ապա արդեն ոչ ոքի չի հաջողվի խզել այդ հարաբերությունները»,- ասել է Լուկաշենկոն:

Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, նշել է, որ իր այցը նպատակաուղղված է Բելառուսի արտգործնախարարության հետ հստակ գործողությունների մշակմանը, որոնց շնորհիվ կհասնեն իրենց առջև դրված նպատակներին, հայտնում է Բելառուսի նախագահի կայքը: