Սեպտեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբեր 2-ից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Հասարակություն

Սոցիալական ապահովության ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ 2019թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ օրվանից՝ սեպտեմբեր 2-ից:

«Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն:

Տեղեկացվում է, որ սեպտեմբեր ամսվա կենսսաթոշակների վճարումների հետ վճարվելու է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի վերահաշվարկված չափով գումարը, այդ թվում՝ օգոստոս ամսվա գումարի տարբերությունը՝ հիսուն հազար դրամի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ: