Ձկնագողության նոր դեպք է բացահայտվել․ «Մերսեդեսի» մեջ 20 կգ կշռով 50 սիգ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

 

Օգոստոսի 27-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Երևանի 38-ամյա մի բնակչի` 30-ամյա նորատուսցի ընկերոջ հետ: 
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 20 կգ կշռով 50 սիգ:

Բաժին ներկայացված տղամարդիկ հայտնել են, որ ձկները գնել են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում` վերավաճառելու նպատակով:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Սևանի բաժին:
Քննությունը շարունակվում է: